Դդմատոն՝ հելոուինի փոխարեն. Գյումրիում փորձում են վերականգնել դդմի «բարի համբավը»

Գյումրիում արդեն երկրորդ տարին է փորձ է արվում հետաքրքիր ազգագրական պարերի ու ազգային ուտեստների միջոցով երիտասարդներին տեղեկացնել՝ դդումը միայն կելտերի հին ավանդույթից եկած սարսափ-խորհրդանիշ չէ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Անտիհելոուին, կամ ինչպես կազմակերպիչներն են ասում, դդմի բարի համբավը  վերականգնելու նախաձեռնությունն իրենց վրա  էին Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը և հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչներից մեկը:

Դդմատոն՝ հելոուինի փոխարեն. Գյումրիում փորձում են վերականգնել դդմի «բարի համբավը»

Դդումը իր գունային երանգով ու տեսքով բարության խորհրդանիշ կարելի է համարել, մինչդեռ հելոուինի պարագայում չարի խորհրդանիշ է:

Հայաստանում հելոուին տոնում են հիմնականում տոնի պակասից՝  վստահեցնում են  երիտասարդները:

«Հելոուին նշել ենք, բայց ոչ խորանալով այդ տոնի իմաստի  մեջ, պարզապես՝  որպես ուրախ տոն ու դիմակահանդես: Դրա մեջ  ոչ մի հակաքրիստոնեական բաղադրիչ  չենք տեսնում, երբ պարզապես նշում ենք որպես դիմակահանդես, իսկ եթե  պարբերական դառնա նմանատիպ դդմի տոնը՝  հաճույքով մեր կտոնենք»,-անկեղծացավ Լիանա Ներսիսյանը:

Դդմատոն՝ հելոուինի փոխարեն. Գյումրիում փորձում են վերականգնել դդմի «բարի համբավը»
«Նշում ենք հելոուինը միայն տոնի տեսանելի մասի համար՝  դիմակահանդես, երեխաների կոնֆետները պահանջելը երգն  ու պարը՝  զուտ ուրախանալու համար, բայց երբեք  չխորանալով դրա ծագումնաբանության մեջ, իսկ եթե արդեն փորձենք հայկական երգերով, հյուրասիրությամբ ու խաղերով փոխարինել դա, ավելի լավ կլինի»,-նշեց Ռոզա Թարզյանը:

Դդմատոն՝ հելոուինի փոխարեն. Գյումրիում փորձում են վերականգնել դդմի «բարի համբավը»

Կազմակերպիչներն առաջարկում են պարբերաբար դարձնել դդմաձոն՝ այն վերածելով տոնի, ինչը  հնարավորություն կտա  երիտասարդներին տոնել՝  մոռացնել չտալով հայկական ավանդույթները:«Մենք  փորձում ենք հիմանական շեշտը  դնել ազգային ավանդույթների վրա:  Հելոուինը երիտասարդները  տոնում են հիմնականում ակտիվ միջոցառումների պակասի պատճառով, բայց եթե փորձենք վերականգնել մեր ազգայինը և  վերադառնանք  ակունքներին,  ապա մենք էլ  կտեսնենք, որ շատ հետաքրքիր տոներ ունենք՝ դիմակահանդեսներով, հետաքրքիր խաղերով: Եթե մենք փորձենք նման կերպ հրամցնել մերը, ապա, երիտասարդները, ուրախ տոնն այլ տեղ չեն փորձի  գտնել»,- Sputnik Արմենիային ասաց Լուսինե  Փախանյանը՝  հյուրանոցային բիզնեսը ներկայացնող կառույցի մշակութային բաժնի պատասխանատուն:

Դդմատոն՝ հելոուինի փոխարեն. Գյումրիում փորձում են վերականգնել դդմի «բարի համբավը»
Դդմից պատրաստվող շատ հյութեր ու կերակրատեսակներ կան, որոնք ոչ միայն համեղ են, այլ նաև  առողջարար: Խոհարարն առաջարկում է փորձել ու տանը պատրաստել օրինակ դդմափունջ, դդմապուր, կարկանդակ, կրեմապուր և, վերջապես, ղափամա:

«Առաջ  դդումը մեր խոհանոցներում մի փոքր մոռացված էր, բայց այսօր արդեն բավական պահանջված ու սիրված է: Հիմա շատերի համար շատ նախընտրելի է դդմի կրեմապուրը: Շատ  համեղ է նաև դդմի ու մսի համադրումը»,- պատմեց խոհարար Անի Պետոյանը:

Դդմաձոնը ուղեկցվեց երգերով, պարերով, համեղ հյուրասիրությամբ, ինտելեկտուալ խաղով եւ լավ տրամադրությամբ, ղափամայի համտեսով ու «Հեյ ջան Ղափամա» երգի ուսուցմամբ: