Բաքուն հայտարարել է Գյանջայում ահաբեկիչների ոչնչացնելու մասին

Հատուկ գործողությունների դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել ու առգրավվել են մեկ Կալաշնիկովի ինքնաձիգ, F1 տեսակի ձեռքի նռնակ, երեք տրոտիլային պայթագլանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի –Sputnik. Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է երկրում մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյանջայում 2 արմատականներին ոչնչացնելու մասին։

Ստամբուլյան դեժավյու Արցախի հարցով. Ադրբեջանը պատճենել է հին փաստաթուղթը

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ ՊԱԾ–ից տեղեկացրել են, որ այդ մարդիկ Ադրբեջանում ահաբեկչություն էին ծրագրում։

Ուժային գերատեսչությունը օպերատիվ միջոցներ է ձեռնարկել այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ «Արմատական կրոնական–ծայրահեղական խմբավորման անդամներ Ֆամիլ Ֆազիլ օղլու Ալեքպերովն ու Ռուստամ Ռաֆայել օղլու Ռզաևը զենք և պայթուցիկ նյութեր են ձեռք բերել և մտադիր են երկրի տարածքում ահաբեկչություններ իրականացնել»։

«Ահաբեկիչներին վնասազերծելու գործողությունների ընթացքում, որն անցկացվել է այսօր Գյանջայում, ավտոմեքենա է կանգնեցվել, որում գտնվում էին Ֆազիլ Ալեքպերովն ու Ռուստամ Ռզաևը։ Ահաբեկիչները զինված դիմադրություն են ցուցաբերել և կրակ բացել։ Պատասխան միջոցների արդյունքում Ֆամիլ Ալեքպերովն ու Ռուստամ Ռզաևը ոչնչացվել են», – նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Հայտնում են նաև, որ դեպքի վայրի զննությամբ բացահայտվել  ու առգրավվել է Կալաշնիկովի ինքնաձիգ, F1 տեսակի ձեռքի նռնակ, երեք տրոտիլային պայթագլանակ, որոնցից յուրաքանչյուրը 200 գրամ է։ Պայթուցիկի հետ նաև էլեկտրոնային երեք  դետոնատոր է եղել։

Վաշինգտոնը Բաքվից ավելի շատ բան կպահանջի, քան Երևանից. փորձագետը` Իրանի խնդրի մասին

Տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել, օպերատիվ հետաքննչական գործողությունները շարունակվում են։

Հիշեցնենք, որ Գյանջայում այս տարվա հուլիսին հարձակում էր իրականացվել քաղաքի այն ժամանակվա ղեկավար Էլմար Վելիևի վրա։ Մի քանի օր անց քաղաքում զանգվածային անկարգություններ էին սկսել, պաշտոնական տվյալների համաձայն, դրանք կազմակերպել էր 150-200 հոգուց բաղկացած կրոնական արմատական մի խմբավորում։ Այն ժամանակ ապստամբները ոստիկանության երկու սպա էին սպանել։