Հարսնացուն հյուսիսից․ Չելյաբինսկից հայկական գյուղ տանող ճանապարհն անցնում է սիրո միջով

Ուսուցչուհի Գալինա Շուշանյանը Հայաստան է տեղափոխվել 45 տարի առաջ։ Երկար տարիներ ապրում է սահմանամերձ գյուղում և ռուսերեն սովորեցնում հայ երեխաներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Ռուսական Չելյաբինսկից մինչև Տավուշի մարզի Դիտավան գյուղ 2825 կմ է։ Ռուս գեղեցկուհի Գալինան հենց այդքան երկար ճանապարհ է հաղթահարել հանուն սիրո։

Ամուսնացել է հայի հետ, տեղափոխվել սահմանամերձ գյուղ, որտեղ ապրում է արդեն մոտ կես դար և տեղի երեխաներին ռուսերեն է սովորեցնում։

Հայկական Հոլիվուդ կամ ինչպես է հյուրընկալ սուտլիկ-պապիկը խորհուրդներ տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Գալինա Անդրեևնայի (հենց այդպես են նրան դիմում գյուղի բնակիչները) պատմությունը շատ նման է հայտնի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի սյուժեին։ 45 տարի առաջ հարազատ Չելյաբինսկում նա ծանոթացել է իր ապագա ամուսնու հետ։ Հետո տղան հեռացել է, ու երկու տարի նրանք նամակների միջոցով են շփումը պահել, իսկ հետո որոշել են ամուսնանալ։

«Հիմա երիտասարդները դժվարությամբ կհավատան, որ մենք առանց իրար չէինք պատկերացնում մեր կյանքը», - պատմում է Գալինա Անդրեևնան, և զգացվում է, որ նա կարոտով է հիշում երիտասարդ տարիները։

Պոլիտեխնիկական համալսարանի երրորդ կուրսում սովորող ռուս գեղեցկուհին ընդունել է ընտրյալի առաջարկը և ամուսնացել։ Հարսանիքից հետո Գալինա Անդրեևնան պնդել է, որ ամուսինն էլ բուհ ընդունվի։

Հարսնացուն հյուսիսից․ Չելյաբինսկից հայկական գյուղ տանող ճանապարհն անցնում է սիրո միջով

«Հայկական սովորույթների համաձայն` կրտսեր որդին պետք է ապրի ծնողների հետ։ Ուստի ես ու ամուսինս տեղափոխվեցինք Հայաստան։ Ի դեպ, նրա հայրը վիրավորվել էր պատերազմում։ Մենք նրանց շատ էինք պետք», - ասում է «հարսնացուն Չելյաբինսկից»։

Արդեն Հայաստանում նա երկրորդ կրթությունն է ստացել ու սկսել է ռուսերեն դասավանդել Դիտավանի դպրոցում։

Հարսնացուն հյուսիսից․ Չելյաբինսկից հայկական գյուղ տանող ճանապարհն անցնում է սիրո միջով

Գալինա Անդրեևնան երեխաների մի քանի սերունդ է դաստիարակել։ Ասում է, որ փորձել է երեխաներին սովորեցնել ինքնուրույն մտածել, լավ տիրապետել ռուսերենին։

«Հիմա բոլորը հայկական հեռուստաալիքներ են դիտում, և երեխաներն արտասանության խնդիրներ ունեն։ Ես երբեմն նոութբուք եմ տանում հետս, միացնում եմ ռուսալեզու մուլտֆիլմեր, որպեսզի նրանք սովորեն ճիշտ արտասանել բառերը», - ասում է ուսուցչուհին։

Հարսնացուն հյուսիսից․ Չելյաբինսկից հայկական գյուղ տանող ճանապարհն անցնում է սիրո միջով

Նրանց ընտանիքում խոսում են և՛ հայերեն, և՛ ռուսերեն։ Դուստրը, ի դեպ, հայոց լեզու է դասավանդում։ Որդին Ռուսաստանում խոսում է ռուսերեն, իսկ հայրենի գյուղում արագ անցնում է հայերենի։ Երկու մշակույթների համադրությունը դրսևորվում է ոչ միայն խոսքում, այլև կենցաղում. Գալինա Անդրեևնան հաճախ է պելմեններ պատրաստում, բայց խոստովանում է, որ շատ է սիրում հայկական խորովածն ու տոլման։