Օդի ջերմաստիճանն էլի կնվազի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքում այսօր` նոյեմբերի 4-ին, անձրև չի տեղա։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։ Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում, 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` նաև մառախուղ։

«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում նոյեմբերի 4-ին, 5-ի գիշերը, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այսօր` նոյեմբերի 4-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 15-17, գիշերային ժամերին` 4-6 աստիճան տաքություն։