Մեծ Բրիտանիայում փնտրում են 30-ամյա գաղթական աշակերտի

Մեծ Բրիտանիայում անհավանական դեպք է տեղի ունեցել։ 30-ամյա իրանցին, հասակակից ձևանալով, դպրոց էր հաճախում դեռահասների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի –Sputnik. Զվարճալի և անհեթեթ դեպք է տեղի ունեցել Բրիտանիայի դպրոցներից մեկում, որտեղ 30-ամյա գաղթականը դասերի է գնացել` դեռահաս ձևանալով։

Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, դպրոցի ղեկավարությունը միայն որոշ ժամանակ անց է կարողացել «դիմակազերծել» երիտասարդ «աշակերտին» և դիմել ոստիկանություն։

30-ամյա տղամարդուն առաջինն ուշադրություն են դարձրել դպրոցի աշակերտները։ Նրանց խոսքով` արտաքնապես նա 30-ն անց էր երևում։ Բացի այդ գաղթականը անգլերենին չէր տիրապետում։

Աշակերտն իրանցի է, որը ներկայացել է որպես 15 տարեկան։ Իփսվիչում դպրոց նա սկսել է հաճախել սեպտեմբերին, ավելի վաղ Մեծ Բրիտանիա էր ժամանել որպես փախստական, որը փաստաթղթեր չունի։ Նման դեպքերում եկվորների տարիքը սովորաբար որոշում են միգրացիոն ծառայության աշխատակիցները կամ սոցաշխատողները։

Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ստուգումներ է սկսել։ Դպրոցում վստահեցրել են, որ կասկածելի աշակերտը այժմ դպրոց չի հաճախում։