Մեկ գիշերը 100 հազարով. Մելանյա Թրամփը կրկին սկանդալի կիզակետում է

Այնպես է ստացվել, որ ամեն անգամ, երբ ԱՄՆ առաջին տիկինն այցելում է Աֆրիկայի երկրներից մեկը, այդ այցելությունը սկանդալով է ավարտվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի –Sputnik. ԱՄՆ նախագահի կինը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Այս անգամ պատճառն այն է, որ առաջին տիկինը չափից շատ է սիրում գումար վատնել, գրում է Tatler.ru–ն։

Թրամփը վերջ կդնի «ծննդաբերական տուրիզմին». հրամանագիրը մշակվում է

Նախորդիվ Մելանյա Թրամփը մամուլի զայրույթն էր գրգռել, երբ հոկտեմբերի սկզբին Քենիա էր ժամանել խցանե սաղավարտով. նման հանդերձանք նախկինում գաղութարարներն են կրել։ Այժմ ամերիկացի հարկ վճարողների զայրույթն առաջացրել է դաշնային ծախսերի մասին տվյալների հրապարակումը։

Պարզվում է, որ Կահիրեի InterContinental Semiramis հինգաստղանի հյուրանոցում  մի գիշերվա համար առաջին տիկինը 95 050 դոլար է վճարել։ Ընդ որում` միսիս Թրամփի պաշտոնական խոսնակ Ստեֆանի Գրիշեմը ավելի վաղ ասում էր, որ առաջին տիկինը Կահիրեում միայն 6 ժամ է անցկացրել և ուրիշ քաղաքում գիշերել։

Սակայն սա դեռ ամենազարմանալին չէ այս պատմության մեջ։  Հստակ հայտնի չէ, թե որտեղից է հայտնվել մոտ 100 հազար դոլար այդ անհասկանալի թիվը.

InterContinental Semiramis հյուրանոցում մեկ օրվա գիշերակացը 119  դոլարից է սկսվում, ամենաթանկ համարը` նախագահական լյուքսը 699 դոլար արժե։