Արփին հիասքանչ ելույթ է ունեցել ռուսական «Ձայնը» նախագծում. տեսանյութ

Հայ երգչուհին բեմից հեռացավ Բաստայի նվիրած մի փունջ վարդերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Սոչիում ծնված, իսկ այժմ Մոսկվայում ապրող Արփի Աբգարյանը մասնակցեց ռուսական «Ձայնը» հեռուստաշոուի «կույր լսումներին»։

«Ջիվանը կարող է հանգիստ լինել», կամ ինչպես պետերբուրգցի Դանյան հայտնվեց հայկական TV-ում

Նա երգեց Արիանա Գրանդեի Dangerous Woman–ը և հմայեց ժյուրիի անդամ Անի Լորակին, որը սեղմեց կոճակը` պտտվելու և երգչուհուն տեսնելու համար։

Երգը դեռ չէր ավարտվել, երբ Արփիի կողմ պտտվեց նաև ժյուրիի աթոռին նստած Բաստան։

«Հիասքանչ երգեցիք։ Ինձ շատ դուր եկավ»,– երգի ավարտից հետո ասաց Լորակը և հենց այդ ժամանակ պարզեց, որ իրենից բացի ժյուրիի անդամներից մեկն էլ է սեղմել կոճակը։

«Կնոջ էներգիայի ուժն անհաղթելի է։ Այն ինչ զգում եմ ես, չի կարող զգալ տղամարդը»,– ասաց Լորակը` փորձելով իր թիմ գրավել Արփիին։ Իսկ այդ ժամանակ Բաստան մի փունջ վարդերով բարձրացավ բեմ ու ծաղիկները նվիրեց Արփիին։

Թե ինչ եղավ հետո, կարող եք դիտել տեսանյութում։