Ամերիկահայ միլիոնատիրոջ կնոջ կարիերայի թեման քննարկվում է թենիսի աշխարհում

Ամերիկացի թենիսիտուհին համոզված է, որ Սերենան կարող է կրկնել Կորտի ռեկորդը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Մեծ թենիսի աշխարհում չեն դադարում խոսել այն մասին, թե դստեր ծնվելուց հետո ինչպես է զարգացել 37-ամյա մարզիկ, ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կնոջ` Սերենա Ուիլյամսի կարիերան։ Այս մասին գրում է gotennis.ru–ն։

Ամերիկացի թենիսիստուհի Մեդիսոն Քիզը գնահատել է Սերենա Ուիլյամսի` «Մեծ Սաղավարտի» տիտղոսների քանակով Մարգարետ Կորտի ռեկորդը կրկնելու հնարավորությունը։

«Համոզված եմ, որ Սերենան կարող է դա անել։ Ինձ թվում է, որ նա էլ է շատ ուզում։ Սովորաբար, երբ Սերենան ինչ–որ բան իսկապես ուզում է, ստանում է։ Դստեր ծնվելուց հետո նա հանդես է եկել երեք «մեյջորում», և դրանցից երկուսում դուրս է եկել եզրափակիչ։ Սերենան բացառիկ մարզիկ է և շատ բան է արել թենիսի համար։ Նրա հեռացումը մեծ կորուստ կլինի մեր մարզաձևի համար։ Սակայն նրա ռեկորդները կմնան», – նշել է Քիզը։

Նշենք` ավելի վաղ Ալեքսիս Օհանյանը հրապարակել էր Ուիլյամսի ելույթների տեսանյութը և իր բաժանորդներին խնդրել էր օգնել իրեն, որպեսզի կինը տեսնի այն կադրերը, որոնք ինքը հավաքել է իրենց համատեղ կյանքի վերջին տարում։