Շատ ծիծաղելի է․ Գարիկ Մարտիրոսյանի կնոջ գիրքը գովազդում է անձամբ Գալուստյանը

Միշան նաև հիշեցրել է, որ գրքի վաճառքից ստացած ամբողջ գումարը կտրամադրվի Կոնստանտին Խաբենսկու բարեգործական հիմնադրամին, որն օգնում է հիվանդ երեխաներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի —Sputnik. Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կնոջ՝Ժաննա Մարտիրոսյանի գիրքը՝ «Հումորիստի կնոջ օրագիրը», սկսել է գովազդել Գարիկի գործընկերը՝ Միխայիլ Գալուստյանը։

«Սիրելի հումորասերներ։ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, սրամիտ և ծիծաղելի գիրք է գրել՝ «Հումորիստի կնոջ օրագիրը»։ Գրքի վաճառքից ստացած ամբողջ գումարը կտրամադրվի Կոնստանտին Խաբենսկու բարեգործական հիմնադրամին, որն օգնում է հիվանդ երեխաներին։ «Օրագիրն» արդեն վաճառվում է բոլոր գրախանութներում։ Այդ գիրքը կարող եք պատվիրել նաև jannalevina_martirosyan-ի էջում։ P.S. ես կարդացել են «Հումորիստի կնոջ օրագիրը» և ուզում եմ նշել, որ այդ հումորիստի կինը հումորով չի զիջում նրան», - գրել է Գալուստյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-16-ը Հայաստանում անցկացվել էր Comedy Club փառատոնը, որին մասնակցելու համար Երևան էին եկել Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդինը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռևան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Մարինա Կրավեցը և ուրիշներ։ Փառատոնին մասնակցել է նաև լեգենդար դերասան Ժան-Կլոդ Վան Դամը: