ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Հայտնի շոումեն, Comedy Club-ի գեղարվեստական ղեկավար և ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը սիրում է իր ոչ պակաս պրոֆեսիոնալ գործընկերների գլխին «պատմություն սարքել»։ Նա Instagram-ի իր էջում հրապարակել է Գարիկ Խառլամովի զվարճալի լուսանկարը։
«Հազվագյուտ կարդ․ Էդուարդ Սուրովին կիթառը ուղարկել է սիգի հետևից», - լուսանկարին կից գրել է Գարիկ Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ «Էդուարդ Սուրովին» Խառլամովի բեմական կերպարներից է։ Օգտատերերից շատերին դուր է եկել լուսանկարը, մյուսները մեկնաբանություններում ակտիվորեն մրցել են սրամտությամբ, իսկ ոմանք լրջորեն քննարկել են արտիստի արտաքինը։
«Էդուարդն արդեն առաջվանը չէ, նա պետք է նիհարի», - գրել են բաժանորդները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-16-ը Հայաստանում անցկացվել էր Comedy Club փառատոնը, որին մասնակցելու համար Երևան էին եկել Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդինը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռևան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Մարինա Կրավեցը և ուրիշներ։ Փառատոնին մասնակցել է նաև լեգենդար դերասան Ժան-Կլոդ Վան Դամը: