Թորոսյան. «Դա իմ դեմ կազմակերպված և մի կենտրոնից ուղղորդվող արշավ է»
© Sputnik
«Իհարկե, մի փոքր մասը նաև կառուցողական քննադատություն է, որը մեր կողմից ողջունվում է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Իսկ թե ովքեր են այդ իր դեմ այդ արշավի կազմակերպիչները հարցին նախարարը պատասխանեց ասաց, որ միանշանակ չի կարող ասել, բայց վստահ է, որ այդ ամենն ուղղված է կոնկրետ իր անձի դեմ և նպատակը միայն իրեն վարկաբեկելն է:
Արսեն Թորոսյանը կարծիք հայտնեց, որ ի վերջո այդ արշավը կդադարի, քանի որ, ըստ նրա, կազմակերպիչները կհասկանան, որ նման կերպ իրենք չեն հասնելու իրենց նպատակներին: