Արտակարգ դեպք Արագածոտնում. մի խումբ մարդիկ ծեծել են բժշկին

Բժշկի վրա հարձակվել են այն պահին, երբ նա ավտոմեքենայի մեջ օգնություն է ցուցաբերել քաղաքացուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Արագած գյուղի «Արագած» ամբուլատոր կայանի բակում նույն գյուղի 3 բնակիչներ հարձակվել են Երևանի բնակիչ, նշված ամբուլատոր կենտրոնի բժիշկ, 46-ամյա Հովսեփ Այվազյանի վրա, երբ բժիշկը ավտոմեքենայի մեջ փորձել է հիվանդին օգնություն ցուցաբերել: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին, ժամը 11:00-ի սահմանում։

Նրանք բռունցքներով ու ոտքերով հարվածել են Հ. Այվազյանին, հետո հարվածներ են հասցրել դեղատան տնօրեն, 44-ամյա Սեդա Ալավերդյանին:

Կայքի տեղեկություններով՝ Ապարանի ոստիկանները պարզել են, որ հարձակվողներն են Կարոն, Արտակը և Բաբկենը, որոնց ամբողջական տվյալները պարզում են:

Փաստի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում։