Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. քանի՞ կրակոց է հնչել Արցախի սահմանին

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: