Ռուս փորձագետը պատմել է, թե ինչու Խաչատուրովի հրաժարականը կարող է թուլացնել ՀԱՊԿ աշխատանքը

Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հաղորդել է, որ Խաչատուրովի հրաժարականը կապված է նրա հետ, որ Հայաստանը հետ է կանչել նրա թեկնածությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հրաժարականը կարող է թուլացնել ՀԱՊԿ աշխատանքը նոր ղեկավար որոնելու ընթացքում։

Արման Եղոյանը հայտնեց` երբ և որտեղ կքննարկեն ՀԱՊԿ նոր քարտուղարի հարցը

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Անդրեյ Կազանցևը։

Ավելի վաղ կազմակերպությունում հաղորդել են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից, պաշտոնակատար է դարձել նրա տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Ավելի ուշ Սեմերիկովը հաղորդել է ՌԻԱ Նովոստիին, որ Խաչատուրովի հրաժարականը կապված է նրա հետ, որ Հայաստանը հետ է կանչել նրա թեկնածությունը։

Փորձագետի կարծիքով` Խաչատուրովի հրաժարականը կապված է Հայաստանի ներքին քաղաքականության հետ և ՀԱՊԿ –ի գործողությունների հետ ոչ մի կապ չունի։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գործունությանը, ապա այնտեղ կա տարբեր երկրների ներկայացուցիչների ռոտացիա։ Հիմա Հայաստանն է, մինչ այդ ՀԱՊԿ–ը բավական երկար ժամանակ գլխավորել է Ռուսաստանը։ Այդ առումով կազմակերպությունն ինչ–որ վնաս չի կրում», – ասել է Կազանցևը։

Յուրի Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

«Անշուշտ, դա ինչ–որ ժամանակ` նրան փոխարինելու ընթացքում,  կթուլացնի ՀԱՊԿ աշխատանքը, դա այդքան էլ լավ չէ այն առումով, որ հիմա բավականաչափ սպառնալիքներ կան` կապված Աֆղանստանի, միջազգային ահաբեկչության հետ, այն ոլորտներում, որտեղ ավանդաբար աշխատել է ՀԱՊԿ-ը», – նշել է նա։

Հիշեցնենք` Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության արդյունքում նախ որոշել էր բավարարել միջնորդությունը, ապա մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու որոշում կայացրել:

Որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչվել էր թույլատրելի:

Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից: