«Եթե արդյունքները չվիճարկվեն». ե՞րբ կկայանա նոր խորհրդարանի անդրանիկ նիստը

Վարչապետի խորհրդականը ցերեկը լուր էր տարածել, որ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կայանալու է դեկտեմբերի 31-ին, բայց իրավաբանը դա հերքում է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:

Նա նշել է, որ «եթե ԱԺ ընտրությունների արդյունքները չվիճարկվեն, ապա հաջորդ ԱԺ-ի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին, ոչ թե 31-ին»։

Բաբայանը խոստացել է խնդրո առարկա հարցի շուրջ մանրամասները ներկայացնել ավելի ուշ: