ՌԱԴԻՈ

Պողոսյան. «Այս ամենը դիտավորյալ է կատարվում»

Դատարանը որոշել է կալանավորել 2008թ–ի մարտի 1–ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։ Sputnik Արմենիան զրուցել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանի հետ։
Sputnik
Պողոսյան. «Այս ամենը դիտավորյալ է կատարվում»

Փաստաբանը կարծում է, որ ոչ մի փաստացի հիմք չի եղել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու համար։ Նրա խոսքով` հետախուզության մեջ գտնվող անձը չի զանգահարում համապատասխան մարմին և չի հաղորդում իր գտնվելու վայրն ու հեռախոսահամարը։

«Նա Մոսկվայում է, բուժում է ստանում։ Սակայն ես` որպես Հարությունյանի պաշտպան, խորհուրդ կտամ ծանր ու թեթև անել իրավիճակը և հասկանալ, թե նա ինչպիսի արդարադատության հույս ունի համապատասխան մարմին ներկայանալուց առաջ։ Նա պետք է հասկանա, թե ինչի հույս պետք է ունենա այն պայմաններում, երբ դատարանները գտնվում են ճնշման տակ և վախենում են հասարակական դժգոհությունից», – նշեց Պողոսյանը։

Փաստաբանը համարում է, որ Հայաստանի արդարադատության ոլորտում փոփոխություններ չեն եղել։