Ինչ փաստաթուղթ է պետք ԱԺ պատգամավոր դառնալու համար

ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետը ներկայացրել է, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել համապատասխան տեղեկանք ստանալու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է, Ազգային ժողովի պատգամավոր առաջադրվելու համար պահանջվող տեղեկանք ստանալու համար ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն Ոստիկանության անձնագրային ծառայությանը:

Այսպիսով՝

1. սույն թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ պետք է լրացած լինի 25 տարին,

2. դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում 731 և ավելի օր բացակայած չլինի Հայաստանից,

3. դիում տալու դրությամբ վերջին չորս տարին հանդիսացած լինի միայն Հայաստանի քաղաքացի:

Դիմումատուի 731 և ավելի օր բացակայությունը հարգելի է, եթե.

1) անձը հանրային ծառայող լինելով արտերկրում գտնվել է ծառայողական նպատակներով,

2) արտերկրում գտնվել է բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության նպատակով: