Երևանի կենդանաբանական այգու էկզոտիկ բնակիչները. լուսանկարներ

Sputnik

Երևանի կենդանաբանական այգու ստեղծման գաղափարը տանում է 20-րդ դարի 30-ական թվականներ, բայց այն իրականություն է դառնում միայն 1940-ին`ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ: Ի վերջո 3 հեկտար տարածության վրա հիմնվում է Երևանի կենդանաբանական այգին: Սկզբնական շրջանում կենդանաբանական այգում միայն 2 տասնյակ կենդանիներ ու թռչուններ էին, որոնք ձեռք էին բերվել Երևանում անցկացվող 12-րդ պետական կենդանաբանական ցուցահանդեսում:

1941-45թթ. այգու առջև խնդիր դրվեց պահպանել կենդանատեսակների կազմը և սկսել այգու կապիտալ շինարարությունը: 1945-46թթ. այգին ուներ 32 տեսակի 179 գլուխ կենդանի: Անգամ պատերազմի տարիներին, երբ միջոցները չափազանց սուղ էին, Մոսկվան մշտապես իր ուշադրության կենտրոնում էր պահում Երևանի կենդանաբանական այգին՝ մեծ գումարներ տրամադրելով այգու վերակառուցման համար: 1954-ին այգին ուներ 332 գլուխ կենդանի (թե քանի տեսակ է եղել չի պահպանվել), որից 95-ը ձեռք էր բերվել նույն թվականին:

Այսօր այգում կան 88 գլուխ սմբակավոր, 1գլուխ կնճիթավոր, 4 գլուխ ձեռնաթևավոր, 4 գլուխ պարկավոր, 46 գլուխ գիշատիչ կենդանիներ, 110 գլուխ սողուն, 231 ձուկ, 2 գլուխ երկկենցաղ։

1 / 18
Առյուծ
2 / 18
Վագր
3 / 18
Առյուծ
4 / 18
Առյուծ
5 / 18
Առյուծ
6 / 18
Փիղ
7 / 18
Արջեր
8 / 18
Եղջերուներ
9 / 18
Գետաձի
10 / 18
Երևանի կենդանաբանական այգու բնակիչներից
11 / 18
Ереванский зоопарк (30 октября 2018)
12 / 18
Երևանի կենդանաբանական այգու եղջերավոր բնակիչներից մեկը
13 / 18
Փիղ
14 / 18
Գետաձի
15 / 18
Արջ
16 / 18
Երևանի կենդանաբանական այգու եղջերավոր բնակիչները
17 / 18
Գետաձի
18 / 18
Կապիկներ