Հայաստանի որոշ հատվածներում ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ջերմաստիճանը կնվազի ամբողջ հանրապետությունում, իսկ որոշ հատվածներում այդ նվազումը շատ զգալի կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում այսօր թույլ տեղումներ կլինեն։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։ Նոյեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում առաջիկա օրերին տեղումներ չեն լինի։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 12-14, գիշերային ժամերին` 5-7 աստիճան տաքություն։