Արտակ Զեյնալյանը մեկնաբանել է պաշտոնից հեռանալու լուրը

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է` նախարարի պաշտոնը քաղաքական է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հետագա պաշտոնավարումը կախված է նրանից, թե «Հանրապետություն» կուսակցությունն ինչ դիրք կունենա ԱԺ արտահերթ ընտրություններում։ Զեյնալյանն այս մասին ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Ես «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ եմ, և իմ պաշտոնավարումը պայմանավորված է լինելու այդ կուսակցության՝ այս ընտրություններում դիրքավորմամբ»,- ասաց Զեյնալյանը։

Նա նշեց՝ նախարարի պաշտոնը քաղաքական է, իսկ թե ով կստանձնի այդ պաշտոնը, կորոշի վարչապետը:

Նշենք, որ երեկ` նոյեմբերի 1-ին, մամուլում լուր տարածվեց, թե Զեյնալյանը շուտով դադարեցնելու է իր լիազորությունները։

ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։ Կուսակցությունն ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ դեռ քննարկումներ չի արել։