Քաղաքական աշունը թեժանում է. հայտնի է` երբ կմեկնարկի նախընտրական քարոզարշավը

ԿԸՀ–ն կազմել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակացույցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրության նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին։ Այս որոշումը կայացվեց նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ԿԸՀ արտահերթ նիստում։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակացույցը։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Ըստ օրենսդրության` կուսակցություններն ու դաշինքները յուրաքանչյուր 15 հազար ընտրողի հաշվարկով մեկ թեկնածու կարող են առաջադրել:

Թիվ 1 ընտրական տարածքում (Ավան, Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն) թեկնածուների առավելագույն թիվը սահմանվեց 13:

Թիվ 2 ընտրական տարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն) թեկնածուների առավելագույն թիվը՝ 14:

Գործարարները սպասում են արտահերթ ընտրություններին. ՊԵԿ նախագահ

Թիվ 3 ընտրական տարածքում (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 15:

Թիվ 4 ընտրական տարածքում (Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն) թեկնածուների առավելագույն թիվը՝ 13:

Թիվ 5 ընտրական տարածքում (Արարատի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 14:

Թիվ 6 ընտրական տարածքում (Արմավիրի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 15:

Թիվ 7 ընտրական տարածքում (Արագածոտնի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 7:

Թիվ 8 ընտրական տարածքում (Գեղարքունիքի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 12:

Թիվ 9 ընտրական տարածքում (Լոռու մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 12:

Թիվ 10 ընտրական տարածքում (Կոտայքի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 15:

Թիվ 11 ընտրական տարածքում (Շիրակի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 15:

Թիվ 12 ընտրական տարածքում (Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզ) թեկնածուների առավելագույն թիվը՝ 10:

Նախընտրական քարոզարշավը կտևի 12 օր՝ նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 7-ը:

Հիշեցնենք ` Ազգային ժողովը երեկ երկրորդ անգամ վարչապետ չընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ավելի ուշ հրամանագիր ստորագրեց խորհրդարանական արտահերթ ընտրությունները դեկտեմբերի 9-ն նշանակելու մասին: