Զբոսաշրջիկները չեն թողնում աշխատել. մարմնավաճառները բողոքել են Ամստերդամի իշխանությանը

Ամստերդամի հայտնի թաղամասը շուտով կարող է զրկվել գլխավոր տեսարժան վայրից։ Ամեն ինչում զբոսաշրջիկներն են մեղավոր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Ամստերդամի իշխանությունն առաջարկել է հասարակաց տները կարմիր լապտերների թաղամասից տեղափոխել, որովհետև բազմաթիվ զբոսաշրջիկները խանգարում են սիրո քրմուհիների աշխատանքին։ Այս մասին հայտնում են հոլանդական պարբերականները։

Որտե՞ղ են «տեղակայվում» երևանյան մարմնավաճառները. ոստիկանությունը` հնագույնների մասին

Զբոսաշրջիկների կուտակումները, Դե Վալլեն թաղամասում տեսախցիկներով շրջող եկվորների անհարգալից պահվածքը խանգարում են մարմնավաճառներին։ Հնագույն մասնագիտությամբ զբաղվողները նախկինում էլի են դիմել քաղաքապետարան` խնդրելով իրենց համար ավելի հարմար վայր գտնել։

Իշխող կոալիցիայի երեք կուսակցությունները, որոնք ընդգրկված են քաղաքային խորհրդում, համաձայնել են կատարել կանանց պահանջը։ Ամստերդամի առաջին կին ղեկավար Ֆեմկե Հալսեման արդեն պայմանավորվել է «գիշերային թիթեռնիկների» հետ։ Նա ժամանակավորապես արգելել է հասարակաց տների աշխատանքը, որպեսզի կոմունալ ծառայությունները կարողանան հավաքել աղբը։

Ամեն տարի Ամստերդամ է այցելում մոտ 18 մլն զբոսաշրջիկ, այս ցուցանիշն ավելի մեծ է, քան Նիդեռլանդների ամբողջ բնակչությունը։