Երևանի դիրքորոշման տոկունությանը պետք է հետևի Իրանի «տնտեսական» պատասխանը․ Ոսկանյան

Հայաստանը նոր պայմաններում Իրանի համար դառնում է միակ հուսալի գործընկերը։ Այդ հանգամանքը պետք է ըստ արժանվույն գնահատվի Թեհրանի կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հայ-իրանական հարաբերությունների մասին բավական համարձակ են եղել։

Վարդանյան. «Պետք է հասկանանք, որ Ադրբեջանում ամեն վայրկյան իրավիճակ է փոխվում»

Փաշինյանը գրեթե ուղիղ տեքստով կոչ է արել ամերիկացիներին հանգիստ թողնել Հայաստանին և չպահանջել նրանից գնալ ինչ-որ ապակառուցողական մեթոդների Իրանի դեմ, քանի որ դա չի համապատասխանում Երևանի շահերին։ Այն իրավիճակում, երբ ԱՄՆ-ն ակտիվորեն փորձում է Իրանից սարքել «չարագործ»՝ իր կարծիքը պարտադրելով մյուս երկրներին, Հայաստանը կանխամտածված կերպով դուրս է մնում այդ «թրենդից»։

Դրա հետ կապված՝ արևելագետ, Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը հայտնեց Sputnik Արմենիային, որ Փաշինյանի դիրքորոշումը բնական է համարում, քանի որ իրեն հարգող ցանկացած երկրի առաջնորդ կձգտի հարաբերություններ կառուցել հարևան պետությունների հետ՝ ելնելով սեփական շահերից։

Ոսկանյանը հատկանշական է համարում վարչապետի պաշտոնակատարի մեկ այլ ուղերձն այն մասին, որ կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու դեպքում Իրանի հետ համագործակցությունը կբարձրացվի նոր մակարդակ և նոր որակ կստանա։

«Անշուշտ, ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության նոր փուլը Իրանի դեմ որոշակի ռիսկեր է ստեղծում Թեհրանի հետ տնտեսական համագործակցության առումով։ Բայց ես կարծում եմ, որ ցանկացած ռիսկային իրավիճակ մյուս կողմից կարող է բացել նոր հնարավորություններ և հեռանկարներ։ Ակնհայտ է, որ Իրանի դեմ պատժամիջոցները Հայաստանի առաջ նոր դռներ է բացում տնտեսական կապերն ամրապնդելու համար», - ասաց Ոսկանյանը։

Հայ-իրանական սահմանի հնարավոր փակման մասին Փաշինյանի հայտարարությունը վտանգավոր է. Աշոտյան

Հայաստանը նոր պայմաններում Իրանի համար դառնում է միակ հուսալի գործընկերը։ Այդ հանգամանքը պետք է ըստ արժանվույն գնահատվի Թեհրանի  կողմից, նշում է փորձագետը։ Ակնհայտ է, որ ամերիկյան կողմից որոշակի ճնշում կամ կոչեր են եղել՝ հասցեագրված Երևանին Իրանի հետ հարաբերությունների ներկա մակարդակը վերանայելու վերաբերյալ։ Եվ Երևանի վճռական դիրքորոշումը պետք է առաջացնի իրանական վերնախավի ադեկվատ արձագանքը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Երևանից հնչող ուղերձները Իրանի հետ փոխգործակցությունը պահպանելու և ամրապնդելու մասին պետք է խթան հանդիսանան Հայաստանի հետ տնտեսական նախագծերում իրանական ընկերությունների ակտիվ մասնակցության համար։

«Խոսքը, առաջին հերթին, տրանսպորտային նախագծերի, Պարսից ծոց-Սև ծով միջանցք ստեղծելու և էներգետիկ համագործակցությունն ընդլայնելու մասին է։ Չեմ կարծում, որ բոլոր այդ ուղղություններում առկա ներուժը լիովին օգտագործվում է։ Մենք շատ աշխատանք ունենք կատարելու, և այստեղ իրանցիների սպասումները, իհարկե, լուրջ են», - հավելեց Ոսկանյանը։

Ստամբուլյան դեժավյու Արցախի հարցով. Ադրբեջանը պատճենել է հին փաստաթուղթը

Պետք է նշել, որ հայ-իրանական հարաբերությունների դրական ֆոնը հայ հասարակության ընկալման մեջ ժամանակ առ ժամանակ մթագնում է դեպի Ադրբեջանի կողմն արվող Թեհրանի որոշ ռևերանսներով։ Մասնավորապես, վերջերս Ստամբուլում տեղի է ունեցել Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որի արդյունքում կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում հավատարմություն են հայտնել «միջազգային իրավունքի նորմերին, մասնավորապես, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և վեճերի խաղաղ կարգավորումը հարգելուն»։

Ոսկանյանը կոչ է անում հապճեպ եզրակացություններ չանել արցախյան կարգավորման հարցում Թեհրանի դիրքորոշման վերաբերյալ։ Ստամբուլի հռչակագրում նշվել են միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքը։ Պետք է հաշվի առնել, որ Իրանը բազմազգ պետություն է, և տարածքային ամբողջականության սկզբունքը համահունչ է իր ներքին կայունությունն ապահովելու Թեհրանի ձգտմանը։

Փորձագետի կարծիքով՝ Արցախի հարցում Թեհրանի դիրքորոշումը փոխվել է, և նույնիսկ անզեն աչքով է երևում, որ Թեհրանին ձեռնտու է տարածաշրջանի ստատուս քվոն պահպանելը։

Հայաստանը նոր պայմաններում Իրանի համար դառնում է միակ հուսալի գործընկերը։ Այդ հանգամանքը պետք է ըստ արժանվույն գնահատվի Թեհրանի կողմից։