Վրաստանում արդեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակ ու փողոց կա

Վրաստանում հավերժացրել են ֆրանսահայ շանսոնյեի հիշատակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Ախալքալաքում հրապարակ և փողոց են անվանել ի հիշատակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի։ Այս մասին հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։

«Զվարթնոց» օդանավակայանը պե՞տք է վերակոչել Ազնավուրի անունով

Ազնավուրը մահացավ մեկ ամիս առաջ` հոկտեմբերի 1-ին:

Հիշեցնենք` Ազնավուրյանների տոհմը, որոշ աղբյուրների համաձայն, Արևմտյան Հայաստանից է (ներկայիս Թուրքիա)։ Ազնավուրի հորական պապը` Միսաք Ազնավուրյանը, հայտնի խոհարար էր, որն իր կյանքի վերջին տարիներն ընտանիքի հետ անցկացրել է Փարիզում։ Մահացել է 1938 թվականին։ Մաեստրոյի հայրը` Մամիկոնը, ծնվել է Ախալցխայում 1897 թվականի մայիսի 26-ին։

Մամիկոնը դերասան էր և նույնիսկ հասցրել է աշխատել Թբիլիսիի թատերախմբում, որի հետ հյուրախաղերի է մեկնել Կոստանդնուպոլիս (այժմ` Ստամբուլ)։ Ավելի ուշ նա ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ հանդիպել է Իզմիրում ծնված կնոջը` Քնար Բաղդասարյանին։

Նրանք ամուսնացել են 1922 թվականի հունվարի 22-ին, իսկ մեկ տարի անց ծնվել է նրանց դուստրը` Աիդան, երկու տարի անց` 1925 թվականին, Փարիզում ծնվել է Շառլ Ազնավուրը։