ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ոստիկանության պետը դատավարության մասնակից է, ունի առանձնահատուկ կարգավիճակ, իր վերաբերմունքը նախաքննության ընթացքում արդեն իսկ հայտնել է, իսկ դիրքորոշում կհայտնի նաեւ դատաքննության ընթացքում:
Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այսօր Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտնած զարմանքի առ այն, որ ՊՊԾ գնդի գրավմանը մասնակից անձանց համաներման ակտով ազատ արձակելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետը լուռ է:
«Ոստիկանության պետը դատավարության մասնակից է, ունի առանձնահատուկ կարգավիճակ, իր վերաբերմունքը նախաքննության ընթացքում արդեն իսկ հայտնել է, իսկ դիրքորոշում կհայտնի նաեւ դատաքննության ընթացքում: Ուստի, այս ամենով պայմանավորված, լռությունը չի նշանակում վերաբերմունքի բացակայություն»,-ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ: