Կուբանի ջրհեղեղի հետևանքները. տուժել են 600 մարդ, 28–ը հիվանդանոցում են

Գնացքներն արդեն աշխատում են, երթևեկությունն ամբողջովին վերականգնվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղի ու սելավների հետևանքով տուժածների թիվը հասել է 600–ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով այնտեղ աշխատող օպերատիվ շտաբի ներկայացուցչին։

Հիվանդանոցներում 28 տուժած կա, չորսին դուրս են գրել։ Ամբուլատոր բուժօգնություն են ստացել 560 բնակիչ։

Հիշեցնենք` նախորդ շաբաթ հորդառատ անձրևների հետևանքով Տուապսերի ու Ապշերոնի շրջաններում, նաև բուն Սոչիում հեղեղ էր եղել։ Իշխանությունը արտակարգ իրավիճակ էր հայտարարել ու տարհանել բնակիչներին։ ԱԻՆ աշխատակիցները պնդում են, որ 29 բնակավայրերում ավելի քան 2 հազար բնակելի տուն հեղեղվել են ջրով, մահացել են վեց մարդ, երկուսն անհետ կորած են համարվում։

Ջրով էին ողողվել նաև երկաթուղային ճանապարհները, այդ պատճառով չէին աշխատում նաև գնացքները։ Հիմա երթևեկությունն ամբողջովին վերականգնվել է։