Մահվան ելքով վրաերթ Երևանի կենտրոնում

Porsche Cayenne-ի հարվածից հետիոտնը մի քանի մետր այն կողմ է ընկել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Մահվան ելքով վրաերթ է գրանցվել Երևանում:

Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Էդգար Շախիկյանը իր վարած Porsche Cayenne մակնիշի 03 NN 050 համարանիշի ավտոմեքենայով Ագաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Հետիոտնը մոտ 15 մետր շպրտվել է և տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ոստիկանություն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: