Հրեշտակային մերկությունից մինչև թմբլիկ խոզուկներ. ինչպես Քարդաշյանները նշեցին Հելոուինը

Քարդաշյանների ընտանիքը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Քարդաշյանների ընտանիքը նշել է Հելոուինը։ Քույրերը որոշել են վերածվել Victoria's Secret–ի հրեշտակների ու գրեթե մերկ են ներկայացել հանրությանը։

Բայց նրանք այսքանով չեն սահմանափակվել։

Օրինակ` Քարդաշյանների ավագ քույրը ներկայացել է հայտնի երգչուհի Արիանա Գրանդեի կերպարով (Գրանդեն այն կինն է, որին ուշադիր նայում էր Բիլ Քլինթոնը Արիետա Ֆրանկլինի թաղման ժամանակ)։

Քիմ Քարդաշյանը երեխաներին հագցրել է ամուսնու ու Lil Pump–ի «I Love It» տեսահոլովակի կերպարների հագուստը։

Քարդաշյանների կրտսեր քույրը` Քլոեն, միաեղջյուրի հանդերձանքով է ներկայացել։

Պանդաներ, միաեղջյուրներ, խոզուկներ, գառնուկներ ու վագրիկներ. այս ամենը կարելի է տեսնել Քլոեի էջում։