Դավիթ Սանասարյանը որոշել է անդամակցել «Քաղաքացիական պայմանագրին»

Պետական վերահսկողական ծառայության պետը, 2017-ից չի մասնակցել «Ժառանգության» քաղաքական որոշումների կայացմանը, որոնցից մի քանիսի հետ համաձայն չի եղել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից օրեր առաջ և անդամակցելու է «Քաղաքացիական պայմանագրին»։

«Անցումային կառավարությունը տապալել է իր հանձնառությունը». Ավինյանի օգնական

Այս մասին նա հայտարարեց ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում: Նա նշեց, որ տարիներ առաջ է անդամակցել «Ժառանգություն» կուսակցությանը, սակայն 2017-ից բացակայել է Հայաստանից, կուսակցության որոշ որոշումների հետ համաձայն չի եղել, նաև չի մասնակցել կուսակցության քաղաքական որոշումներին:

«Կար մոտեցում, որ կմնամ անկուսակցական, բայց նաև մտածում եմ, որ եթե մենք քաղաքական թիմ ենք, ապա քաղաքական որոշումների կայացման մեխանիզմը սկսում է հենց քաղաքական կուսակցությունից»,- ասաց նա:

Նա նաև անդրադարձավ ապագային: Սանասարյանը նշեց.

«Պետք է շարունակել վստահ լինել, այն փոփոխությունները, որ մենք ստանձնել ենք, և առաջիկա կարևոր գործողությունները ԱԺ ընտրություններն են: Ես չգիտեմ՝ կմասնակցեմ ԱԺ ընտրություններին, թե կմնամ այս աշխատանքին»:

Դավիթ Սանասարյանն ընդգծեց, որ ամեն դեպքում, առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում: