Հայաստանի ոստիկանությունը դատավորներին կրակել կսովորեցնի ու զենք կտա

Դատավորները հաշվեցուցակային զենք կստանան ու հրաձգության դասընթացներ կանցնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում դատավորները պաշտոնավարման ընթացքում հաշվեցուցակային զենք կստանան։ Նման որոշում կայացվեց այսօր կառավարության նիստի ժամանակ։

Ոստիկանները դատավորներին կտան զենք, փամփուշտներ ու ինքնապաշտպանության այլ միջոցներ։

«Եթե դատավորը չի տիրապետում զենքի հետ անվտանգ վարվելու կանոններին, ապա ուսուցումն իրականացնում է ոստիկանությունը: Դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների քանակը և պաշտպանության հատուկ միջոցների տեսակները սահմանում է ոստիկանությունը», - նշված է որոշման նախագծում:

Դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում տրամադրված զենքն ու պաշտպանության այլ միջոցները մեկ շաբաթվա ընթացքում դատավորը պետք է հանձնի ոստիկանություն: