ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով հայցի ապահովման միջոցի վերաբերյալ միջնորդության մերժումը բողոքարկվելու է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից։
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի ապահովման միջոց պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու մասին հայցվոր կողմի միջնորդությունը դատարանը հոկտեմբերի 19-ին մերժել է:Դատարանի այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բողոքարկելու է` համարելով, որ որոշումն օրինական չէ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ալումյանը սեպտեմբերի 17-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցնելու պահանջի մասին: