Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ. ԱԺ–ն ցրվում է իրավունքի ուժով

Ազգային ժողովը մերժեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Ազգային ժողովը երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում: Սահմանադրության համաձայն՝ իրավունքի ուժող Վեցերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է:

Նրա թեկնածությանը կողմ և դեմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, ձեռնպահ էին պատգամավորներից 13–ը:

Քվեարկությունից անմիջապես հետո Փաշինյանն իր էջում գրեց. «Ազգային ժողովը արձակված է իրավունքի ուժով: Շնորհավորում եմ»։

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն է: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ: