Կառավարությունը մոտ 168 միլիոն դրամ տրամադրեց մարզերին

Գործադիրը 7 մարզի սուբվենցիա տրամադրեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը 167 միլիոն 954 հազար դրամ սուբվենցիա տրամադրեց 7 մարզի՝ Գեղարքունիք, Վայոց Ձոր, Շիրակ, Արագածոտն, Արարատ, Արմավիր և Լոռի: Գումարը տրամադրվելու է 173 ծրագրի իրականացման համար:

Վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաները տվեցին ուրիշներին

Գեղարքունիքին տրամադրեց 4 միլիոն 999 հազար դրամ, Վայոց Ձորին` 14 միլիոն 64 հազար դրամ, Շիրակին` 54 միլիոն 982 հազար դրամ, Արագածոտնին` 15 միլիոն 306 հազար դրամ, Արարատին` 10 միլիոն 797 հազար դրամ, Արմավիրին` 5 միլիոն 932 հազար դրամ, Լոռուն` 61 միլիոն 872 հազար դրամ։

Ծրագրերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես` համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը: