Համաներման մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ էլ ընդունվեց

Պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին համաներման նախագծին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավորները երկրորդ ընթերցմամբ ընդունեցին համաներման մասին նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեցին 75 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար։

Նշենք, որ ըստ նախագծի` համաներումը հայտարարվելու է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ: