Նախագահն արձակել է խորհրդարանը

ԱԺ ընտրությունները նախանշված են դեկտեմբերի 9-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն արձակվում է ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովը և նշանակվում խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ. ԱԺ–ն ցրվում է իրավունքի ուժով

«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.

1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,-ասված է նախագահի հրամանագրում: