Յուրացման դեպք ոստիկանությունում. ո՞վ է վերականգնել երկու միլիոնից ավելի գումարը

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության ՊՊԳՎ 1-ին ռազմականացված ջոկատում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ։
Sputnik

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ոստիկանության ներքին աուդիտի վարչության իրականացրած ֆինանսական ստուգմամբ պարզվել է, որ 1-ին ռազմականացված ջոկատի հաշվապահը, 2015-2016 թվականների ընթացքում իրեն նախատեսվածից ավելի է վճարել ընդհանուր 2․094․718 դրամ։ Հաշվապահը գումարն ամբողջությամբ վերականգնել է, որի մի մասը՝ 1․452․600 դրամը ծառայողական քննության ընթացքում։

Մանրամասները տեսանյութում: