Պետրոսյանը փող է աշխատում սկանդալային ամուսնալուծության ֆոնին

Փրոմոութերները պնդում են, որ ամուսնալուծությունը մեծ օգուտ է բերել երգիծաբանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Չնայած պատկառելի տարիքին (73 տարեկան)` հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանը շարունակում է աշխատել, իսկ նրա և Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծության լուրը մեծացնում է երգիծաբանի համբավը ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում։ Այս մասին գրում է «Дни.Ru» պարբերականը։

Պարբերականը նշում է, որ վերջին ժամանակաշրջանում Պետրոսյանը գրեթե չի լինում տանը։ Արտիստն անընդհատ աշխատում է. կա՛մ հյուրախաղերի է, կա՛մ նկարահանումների։

Օրինակ` մեկ ամիս հետո Պետրոսյանը որոշ ժամանակով հեռանալու է Ռուսաստանից ու մեկնելու է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ։

Պետրոսյանի համբավը մեծանում է, և նրա համերգի տոմսերը վաճառվում են տաք կարկանդակի պես։ Փրոմոութերները հաստատում են, որ Ելենա Ստեպանենկոյից բաժանվելը լավ գովազդ է դարձել երգիծաբանի համար։

Երգիծաբանի փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքով` ամուսնալուծության հարցը վերջնականապես կլուծվի նոյեմբերի 16-ին։

Հիշեցնենք, որ աստղային զույգի ամուսնալուծության մասին հայտնի դարձավ օգոստոսի 3-ին։ Ստեպանենկոն Պետրոսյանի հետ համատեղ ձեռք բերած ունեցվածքը կիսելու վերաբերյալ հայց է ներկայացրել դատարան։ Երգիծաբանի փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքով` նա ուզում է ստանալ ունեցվածքի ավելի քան 80%-ը։ Պետրոսյանը պատասխան հայց է ներկայացրել, որում առաջարկում է ունեցվածքը հավասարապես բաժանել երկու մասի։ Պետրոսյանն ու Ստեպանենկոն մոտ 30 տարի միասին են ապրել։