Համաներման մասին նախագիծը միաձայն ընդունվեց

Պատգամավորներից ոչ մեկը դեմ չէ, որ Հայաստանում համաներում հայտարարվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին համաներման մասին նախագիծը։

Ովքե՞ր դուրս կգան Հայաստանի բանտերից. համաներման օրենքի նախագիծը հրապարակվեց

Նախագծին կողմ քվեարկեցին 72 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար։

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը և քվեարկությունը կսկսվի վաղը` նոյեմբերի 1-ին, ժամը 11։00-ին։

Նշենք, որ ըստ նախագծի` համաներումը հայտարարվելու է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ: