ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Դալալոյանը նվաճել է Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության անհատական բազմամարտի չեմպիոնի տիտղոսը:
Նա առաջ է անցել Չինաստանի ներկայացուցիչ Սյաոյից: Բրոնզե մեդալը նվաճել է ռուսաստանցի Նիկիտա Նագորնին: Այս առաջնությունում Արթուր Դալալոյանը Ռուսաստանի հավաքականի հետ դարձել էր թիմային բազմամարտի աշխարհի փոխչեմպիոն:
Ռուսաստանը 1999 թվականից հետո չէր ունեցել աշխարհի չեմպիոն անհատական բազմամարտում: