ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Արտահանումը կարագացնի Հայաստանի ՀՆԱ աճը։ Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին ասաց հանրապետությունում Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Սիլվի Բուսուտրոն։
Մի քանի օր առաջ ՀԲ–ը բարձրացրել է 2018թ–ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը։
Տնտեսությանը կաջակցի նաև բանկային վարկավորման աճը, ինչպես նաև արտասահմանից դրամական փոխանցումների մասին։
«Բացի այդ, լավատեսություն է ներշնչում կառավարության հայտարարությունը հավասար մրցակցության և բիզնեսի համար հավասար պայմանների մասին։ Պետք է տեսնել, թե ինչպես այդ հայտարարությունները կյանքի կկոչվեն», – ասաց Բուսուտրոն։
Հիշեցնենք, որ 2018թ–ի առաջին կիսամյակում ՀՆԱ ավելացել է 8,3 տոկոսով շատ առումներով պղնձի համաշխարհային գների աճի հաշվին (պղնձի կոնցենտրատը և սև պղինձը Հայաստանի արտահանման ամենակարևոր ապրանքներից է)։