«Զվարթնոց» օդանավակայանը պե՞տք է վերակոչել Ազնավուրի անունով

Մշակույթի նախարարությունը հանրային քննարկում է անցկացնում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մշակույթի նախարարությունը հրավիրում է մասնակցելու՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով հանրային քննարկմանը: Այս մասին նշված է նախարարության պաշտոնական կայքում։

«Եթե ցանկանում եք կարծիք հայտնել վերոնշյալ հարցի վերաբերյալ, խնդրում ենք մինչև ս. թ. նոյեմբերի 5-ը լրացնել հայտաձևը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ցանկացողները կարող են հայտաձևի միջոցով կարծիք հայտնել՝ լրացնելով «Տալ կարծիք» դաշտը:

Քննարկման օրվա, ժամի և վայրի մասին լրացուցիչ կտեղեկացնեն դիմումների ժամկետի ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում: