Երևանում կին վարորդը 10 տարեկան երեխայի է վրաերթի ենթարկել

Վարորդը չի փախել, նա իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Երևանում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխային: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքը տեղի է ունեցել երեկ` հոկտեմբերի 30-ին, ժամը 15:10-ի սահմանում։

Երևանի բնակիչ, 35-ամյա Անի Սիսակյանը իր վարած Mitsubishi մակնիշի 18 PՏ 888 համարանիշի ավտոմեքենայով Տերյան փողոցի թիվ 105/4-5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Մարտունի քաղաքի բնակիչ, 10-ամյա Ավետ Մնացականյանին:

Ինչպես հայտնում է կայքը, վարորդը չի փախել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ երեխան առաջին բուժօգնությունն է ստացել, որից հետո երեխային տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: