ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարրչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում է շնորհել սիրված դերասան Երվանդ Մանարյանին։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին: Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով»,– նշել է Փաշինյանը:
Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ ստորագրի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Փաշինյանը երեք այցելել էր Մանարյանին և համատեղ լուսանկար հրապարակել իր էջում։
Նշենք, որ 94 տարեկան Երվանդ Մանարյանն այս տարվա հունիսի 11-ին հիվանդանոց էր տեղափոխվել։ Նա ընկել էր և ազդրի կոտրվածքով տեղափոխվել «Էրեբունի» հիվանդանոց։ Պարզվել էր, որ նա վիրահատության կարիք ունի։ Հաշվի առնելով նրա տարիքը` բժիշկները վիրահատություն անցկացնելու թեման քննարկել էին հարազատների հետ և հունիսի 13-ին վիրահատել։ Հիվանդանոցում պառկած դերասանին այցելել էր մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը։