«Կինս անընդհատ լալիս է». առյուծի հարձակումից հետո ողջ մնացած փոքրիկը կոմայի մեջ է

Կրասնոդարի հիվանդանոցում բժիշկները դեղորայքային կոմայի մեջ են գցել աղջկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Կրասնոդարի երկրամասում կրկեսային ներկայացման ժամանակ առյուծի զոհ դարձած փոքրիկին կոմայի մեջ են գցել։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրադվա» պարբերականը։

«Բժիշկներն ասացին, որ վերքերը բաց են, ավելի լավ կլինի, որ նա այդ տրավմատիկ շոկը հաղթահարի քնի մեջ», – պարբերականի հետ զրույցում ասել է երեխայի հայրը` Դենիս Միտյուկովը։

Նա ասել է նաև, որ աղջկա մայրը ոչ մի կերպ ուշքի չի գալիս, անդադար լալիս է ու իրեն մեղադրում։

Առյուծը կրկեսային ելույթի ժամանակ հարձակվել է երեխայի վրա. տեսանյութ

Հիշեցնենք` հոկտեմբերի 28–ին Կրասնոդարի երկրամասի Ուսպենսկոյե գյուղում առյուծը հարձակվել էր չորս տարեկան երեխայի վրա։ Աղջկան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք։ Քսյուշային վիրահատել են, բայց բժիշկներն առայժմ կանխատեսումներ չեն անում։

Շապիտոյի տնօրենի` 51–ամյա Անդրեյ Մանուչարյանի դեմ հարուցվել է քրեական գործ` «Ծառայության տրամադրում, որը չի համապատասխանում սպառողների կյանքի և անվտանգության պահանջներին» հոդվածով։