Տղամարդը Թբիլիսիում ընկել է 14–րդ հարկի պատուհանից. իսկ հետո պատմել է` ինչպես

Այժմ նրան զննում են բժիշկները։ Տղամարդը երդվում է, որ ինքն էր ընկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Քսանհինգամյա տղամարդը ընկել է բնակելի շենքի 14–րդ հարկի լուսամուտից Թբիլիսիում։ Այս մասին հայտնում  է Interpressnews.ge. կայքը։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Տղամարդը մի քանի կապտուկ է ստացել ո  նույնիսկ կարողացել է պատմել բժիշկներին, որ դա դժբախտ պատահար էր, այլ ոչ թե ինքնասպանության  փորձ։

«Պարազապես սայթաքեցի», – ասել է նա բժիշկներին։

Տվյալ պահին տղամարդուն հիվանդանոցում զննում են։

Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդն ընկել է փափուկ կահույքի վրա: