ՌԱԴԻՈ

Քոչարյան. «Դրա մասին մենք երազել անգամ չէինք կարող»

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի XVI առաջնությունը կկայանա Հայաստանում։ Առաջնության կազմկոմիտեի համանախագահ Տիգրան Քոչարյանն այս մասին խոսել է Sputnik Արմենիայի եթերում։
Sputnik
Տիգրան Քոչարյան

Քոչարյանի նշում է` մարդիկ, որոնք մասնակցում են տարբեր տիպի ինտելեկտուալ խաղերի, մի փոքր այլ մտածելակերպ ունեն և արժեքային այլ համակարգ։ Մարդիկ հիմնականում ձգտում են կյանքում ինքնահաստատվել ըստ իրենց կարդացածի և ստացած գիտելիքի։

«Իմ կարծիքով` այդ մարդկանց ինչ-որ մի տեղում հավաքելը շատ կարևոր է։ Վերջին 6-7 տարվա ընթացքում բավականին մեծ արդյունքներ ենք արձանագրել և՛ քաղաքական, և՛ որակական առումով։ Ներկա պահին Հայաստանն ուրույն տեղ ունի միջազգային ինտելեկտուալ շարժման մեջ։ Որպես հարգանքի փոխհատուցում` վերջին երեք տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Հայաստանում է անցկացվելու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունը։ Երկու հայ գիտակ արդեն էլիտար ակումբում են, ինչի մասին մենք երազել անգամ չէինք կարող»,- նշում է Քոչարյանը։

Նրա խոսքով` շատ հետևողական դեր է ունեցել նաև պետությունը` օժանդակելով այս խաղի անցկացմանը։