Ռոսսելխոզնադզորը սահմանափակել է հայկական իշխանի ներկրումը Ռուսաստան

Հայկական ընկերություններից մեկի արտադրանքի ներկրումն արգելվել է, որովհետև իշխանի մեջ դահանակագույն և վառ կանաչ նյութ է հայտնաբերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել Գերմանիայի, Կորեայի և Հայաստանի որոշ ձեռնարկությունների արտադրանքի համար` Ռուսաստանի և ԵԱՏՄ սանիտարաանասնաբուժական պահանջները խախտելու պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչությանը։

«Ծառայությունը խախտումներ է բացահայտել արտադրանքի լաբորատոր հետազոտությունների ժամանակ, որոնք անցկացրել են Ռոսսելխոզնադզորի ենթագերատեսչական հաստատությունները։ Դրա հետ կապված` Ռոսսելխոզնադզորը որոշել է ժամանակավորապես կասեցնել հետևյալ ընկերությունների արտադրանքի արտահանումը Ռուսաստան` Bosch Tiernahrung GmbH & Co.KG (Գերմանիա), EreBon Co., Ltd (Կորեա), «Ֆուդ Էքս» ՍՊԸ (Հայաստան), — նշված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը պարզաբանում է, որ հայկական «Ֆուդ Էքս» ՍՊԸ-ի արտադրանքի ներկրումն արգելվել է, որովհետև իշխանի մեջ դահանակագույն և վառ կանաչ նյութ է հայտնաբերվել։

Բացի այդ, Ռոսսելխոզնադզորն ուժեղացված լաբորատոր հսկողության ռեժիմ է սահմանել «Իժևսկի» ղազախական ձեռնարկության արտադրանքի առաքման վրա հավի մսի մեջ սալմոնելա հայտնաբերելու պատճառով։