Տիգրանին և Մարգարիտային սիրում են. Մոսկվայում ցուցադրել են հայտնի հայերի նկարահանած ֆիլմը

Մոսկվայում առաջին անգամ ցուցադրվել է Ռուսաստանի հայտնի հայերի` Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի «Ղրիմի կամուրջ. արված է սիրով» ռոմանտիկ կատակերգությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. «Ղրիմի կամուրջ. արված է սիրով» ռոմանտիկ կատակերգության առաջին ցուցադրությունը կայացել է Մոսկվայի սրտում գտնվող «Зарядье» համերգասրահում։

Ֆիլմի հեղինակներն են ռեժիսոր Տիգրան Քեոսայանն ու նրա կինը` սցենարիստ, RT-ի ու Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Главный редактор телеканала RT и МИА "Россия сегодня" Маргарита Симоньян

Ֆիլմի դիտմանը ներկա են եղել Դմիտրի Պեսկովը, Տատյանա Նավկան, Դմիտրի Կիսելյովը, Մարիա Զախարովան և ուրիշներ։

Премьера фильма "Крымский мост. Сделано с любовью!"

««Ղրիմի կամուրջ» ֆիլմի ցուցադրությանն է եկել ամբողջ Մոսկվան։ Տիգրանին և @margaritasimonyan իսկապես սիրում են։ Երբ նրանց հետ ես լինում, թվում է, թե քո բակում ես։ Էական չէ` Սոչիի, Երևանի, թե Թբիլիսիի։ Կարևորը` քո բակում։ Ընկերներ, հաջողություն եմ մաղթում ձեզ», — Telegram-ի իր էջում գրել է Սիմոնյանի և Քեոսայանի մտերիմ ընկերուհի Թինա Կանդելակին։

«Ինչ երիտասարդ էի, գեղեցիկ, իսկ այսօր` ծեր և տգեղ։ Երևի ինչ-որ մեկն աչքով է տվել։ (С) «Ղրիմի կամուրջ»։ Ինձ դուր եկավ այս արտահայտությունը», — գրել է լրագրող Անաստասիա Կաշևարովան։

Մարգարիտա Սիմոնյանը հետևել է գործընկերների մեկնաբանություններին և արձագանքներին ու անմիջապես պատասխանել է նրանց։

«Շնորհակալություն։ Այս տարի մահացած տատիցս եմ վերցրել, նա չհասցրեց իր անմահ արտահայտությունները տեսնել ֆիլմում։ Աստված հոգին լուսավորի», — գրել է Սիմոնյանը։

Միևնույն ժամանակ նա կատակել է, որ պրեմիերայի ընթացքում ավելի շատ է հուզվել, քան այն ժամանակ, երբ իր սենյակում են եղել Բաշիրովն ու Պետրովը։

Премьера фильма "Крымский мост. Сделано с любовью!"

Նկարահանումներն անցկացվել են ոչ թե տաղավարներում, այլ իրական շինարարական հարթակի ֆոնին։ Ֆիլմի հերոսները նույնպես իրական մոնտաժողներ, ինժեներներ ու բանվորներ են։