Մահացել է Դավիթ Չերկասկին` «Կապիտան Վրունգելի արկածները» կուլտային մուլտֆիլմի հեղինակը

Դավիթ Չերկասկին այնպիսի կուլտային մուլտֆիլմերի ռեժիսոր է, ինչպիսիք են «Կապիտան Վրունգելի արկածները», «Բժիշկ Այբոլիտը» և «Գանձերի կղզին»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Կյանքից հեռացել է խորհրդային և ուկրաինացի ռեժիսոր, նկարիչ–մուլտիպլիկատոր Դավիթ Չերկասկին, նա 86 տարեկան էր։ Այդ մասին իր ֆեսբուքյան էջում հաղորդել է նրա ընկերը` ուկրաինացի գործարար Ալեքսանդր Մելամուդը։

«Մեկ ժամ առաջ մահացել է Դավիթ Չերկասկին։ Նա կաթվածից հետո երկու ամիս վերականգնողական բաժանմունքում էր։ Երկու ամիս բժիշկները պայքարել են նրա կյանքի համար։ Հեռացել է լեգենդը։ Մահացել է հիանալի մարդը, ընկերը, մեծ վարպետը։ Նա հիվանդությունից առաջ մինչև վերջին օրը կրկնում էր, կյանքը հիասքանչ է», – գրել է նա։

Դավիթ Չերկասկին այնպիսի կուլտային մուլտֆիլմերի ռեժիսոր է, ինչպիսիք են «Կապիտան Վրունգելի արկածները», «Բժիշկ Այբոլիտը» և «Գանձերի կղզին»։