Լյուդմիլա Բաղդասարյանը 10 երեխայի է փրկել Ցիպկա գյուղի հեղեղված մանկապարտեզից

«Իվուշկա» մանկապարտեզի տնտեսվար Լյուդմիդլա Բաղդասարյանն իսկական հերոս է դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Տուապսեի մանկապարտեզի տնտեսվար Լյուդմիլա Բաղդասարյանին այժմ բոլորը հերոս են կոչում, որովհետև աղետի ճիրաններում հայտնված մանկապարտեզի սաներից 10-ին նա է փրկել։ Այս մասին հայտնում է Տուապսեի շրջանի կրթության ադմինիստրացիայի պաշտոնական կայքը։

Անձրևները հեղեղել են Կրասնոդարի երկրամասը, կան զոհեր. տեսանյութ

Գետի մոտ գտնվող մանկապարտեզի սաները ճաշել, վերջացրել են, երբ հորդառատ անձրևը վարարել է գետը։

Լյուդմիլան հասկացել է, որ հապաղել չի կարելի, քանի որ տարերքն անկանխատեսելի է։ Որոշել է երեխաներին տանել գյուղի դպրոց, քանի որ այնտեղ ավելի ապահով է։

Բաղդասարյանը տարբեր խմբերում մնացած բոլոր երեխաներին, որոնցից ամենափոքրը երկու տարեկան է, նստեցրել է իր ավտոմեքենան, անձրևի հոսող ջրերի միջով հասցրել դպրոց և այնտեղ սպասել երեխաների ծնողներին։

Այժմ մանկապարտեզը կարգի են բերում, մաքրում են բակում կուտակված աղբը։ Աշխատակիցներին օգնում են կամավորները։